Գրադարան
-
2024-ի մայիսյան ջրհեղեղները Հայաստանում. Իրադարձության վերլուծությունՍույն ուսումնասիրությունը հիմնված է ռիսկերի ինտեգրված կառավարման մոտեցման վրա՝ ընդգրկելով բոլոր բնական վտանգներն ու ներգրավված պետական և մասնավոր կառույցները։ Այն հիմնվում է օդերևութաբանական և հիդրոլոգիական տվյալների, տարածական վերլուծության, դաշտային դիտարկումների և անօդաչու թռչող սարքերից ստացված տվյալների հիման վրա իրականացված հիդրավլիկական մոդելավորման արդյունքների վրա:
Read the file
-
Դիմակայելու նպատակովՁեռնարկն աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղեցույց է զարգացման և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների համար, ովքեր աշխատում են այն մարդկանց հետ, ում կյանքն ու իրավունքները վտանգի են ենթարկվում աղետների և կլիմայի փոփոխության հետևանքով:
Ուղեցույցը ներառում է անհրաժեշտ ներածական տեղեկատվություն, արդյունավետ փորձի սկզբունքներ, տարբեր ոլորտներում իրականացվող գործողությունների վերաբերյալ ցուցումներ, դեպքերի ուսումնասիրություններ, ինչպես նաև օգտակար գործիքների և ռեսուրսների հղումներ՝ աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության նպատակով համալիր և իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցում կիրառելու համար:
Read the file
-
Հոգեբանական առաջին օգնություն երեխաների հետ աշխատող մասնագետների համար«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից մշակված հոգեբանական առաջին օգնության դասընթացի այս ձեռնարկը հմտությունների և կարողությունների մի ժողովածու է, որն օգնում է անձնակազմին նվազեցնելու այն հուսահատությունը, որ երեխաների մոտ ի հայտ է գալիս դժբախտ պատահարների, արտակարգ իրավիճակների, աղետների, հակամարտությունների և այլ ճգնաժամային իրավիճակների ժամանակ:
Read the file
-
Աղետները և աղետների ռիսկի նվազեցումըՈւղեցույցը նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Այն կարող է կիրառվել աղետների ռիսկի նվազեցման ուսուցողական վարժանքներ կազմակերպելիս:
Սույն ուղեցույցում ներկայացված են Հայաստանի տարածքում առավել հաճախ հանդիպող բնական վտանգավոր երևույթները, որոնք սպառնալիք են հանդիսանում նաև ուսումնական հաստատություններում սովորողների և մանկավարժների համար: Հատուկ խորհուրդներ են տրված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին օգնելու և օժանդակելու համար:
Read the file
-
Զարգացման խանգարումներ և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցությունըՍիրանշ Անտոնյանի և Լիլիթ Թովմասյանի կողմից համահեղինակած այս ձեռնարկը հայ իրականության մեջ եզակիներից է, որը անդրադառնում է այսօր զարգացման խանգարումներ և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող պրակտիկ մասնագետների ուշադրության կենտրոնում գտնվող, առավել քննարկվող սկզբունքների և մոտեցումների շրջանակին: Ձեռնարկում քննարկվող բոլոր մոտեցումները հիմնված են մասնագիտական բազմամյա պրակիտիկայի վրա` միաժամանակ ունենալով գիտական-տեսական հիմնավորում:
Read the file
-
Մանկավարժահոգեբանական գնահատման և աջակցության գործընթացների կազմակերպումը աջակցության կենտրոններումՍույն ձեռնարկի նպատակը երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոնների մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների մասնագիտական զարգացման գործընթացին աջակցելն է: Ձեռնարկում ներկայացված նյութերը կօգնեն մասնագետներին հնարավորինս շուտ բացահայտել և աջակցել երեխաներին, որոնք ունեն կրթական և զարգացման ծրագրերի ճիշտ պլանավորման, միջավայրային հարմարեցումների և անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների տրամադրման կարիք:
Read the file
-
Գենդերային ուղորդումը աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության մեջՍույն ուղեցույցի նպատակն է աջակցել աղետների ռիսկերի նվազեցման ներքո (ԱՌՆ) ընդգրկված շահագրգիռ կողմերի ինտեգրելու գենդերը ԱՌՆ քաղաքականության մեջ, ինստիտուցիոնալ և իրավական դաշտում, ինչպես նաև ծառայելու որպես գործնականում կիրառվող գործիք գենդերային վերլուծությունը ազգային գործողությունների ծրագրերում, տարեկան աշխատանքային պլաններում, ռազմավարություններում և այլ ծրագրերում ներառելու համար: Ձեռնարկն ընդգրկում է գործնական վարժություններ և մեթոդաբանություն` ԱՌՆում գենդերային ուղղորդման և վերլուծության վերաբերյալ: Ձեռնարկը կարող է ծառայել որպես կարևոր գործիք տարբեր լսարանների համար:
Read the file
-
Գենդերը և աղետների ռիսկի նվազեցումըԱյս տեղեկատվական գրքույկի նպատակն է բարձրացնել աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում գենդերային հարցերի վերաբերյալ կանանց և տղամարդկանց տեղեկացվածությունը: Գրքույկը հասցեագրվում է տարբեր շահառուներին, ներառյալ` ազգային, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքականություն մշակողներին, քաղաքացիական, հասարակական կազմակերպություններին, գենդերային հարցերով զբաղվող ակտիվիստներին, ինչպես նաև գենդերի և աղետների ռիսկերի նվազեցման հիմնաhարցերով հետաքրքրված կանանց և տղամարդկանց:
Read the file
-
Ինչպես դարձնել քաղաքները դիմակայունՍույն ձեռնարկը նախատեսված է տեղական ինքնակառավարման մարﬕնների, ղեկավարների և քաղաքականություն մշակողների համար՝ նպատակ ունենալով աջակցել աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության բարձրացման ﬕջոցառումների իրագործման ընթացքում հանրային քաղաքականության, որոշուների կայացման և կազմակերպչական աշխատանքների իրականացմանը: Ձեռնարկը գործնական ուղեցուց է: Այն հնարավորություն է տալիս հասկանալ և իրագործել «Քաղաքները դիմակայն դարձնելու տաս գերակա ուղղությունները», որոնք ներկայացված են «Դարձնենք քաղաքները դիմակայուն. Իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ շարժման ծրագրում:
Read the file
-
Հակակարկտային համակարգերի համամատական վերլուծություն` Հայաստանում կիրառման համարՍույն հետազոտության նպատակն է իրականացնել աշխարհում և Հայաստանում առավել հաճախ կիրառվող հակակարկտային համակարգերի հակիրճ վերլուծություն՝ երկրում կարկուտի հետեւանքներից գյուղատնտեսական հողերի պաշպանության առավել արդյունավետ համակարգերի ներդրմանն ուղղված առաջարկություններ մշակելու համար:
Read the file
-
Աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. շրջանակային ծրագիրԱղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. շրջանակային ծրագիրն ընդունվել է 2015 թ. Մարտի 18-ին Ճապոնիայի Սենդայ քաղաքում կայացած ՄԱԿ-ի երրորդ համաշխարհային համաժողովում: Դա արդյունք էր 2012թ. Մարտին շահագրգիռ կողմերի նախաձեռնությամբ իրականացված խորհրդակցությունների և 2014թ. Հուլիսից մինչև 2015թ. մարտ ընկած ժամանակահատվածում անցկացված միջկառավարական բանակցությունների: Բանակցությունները կազմակերպվել էին ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից` ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի խնդրանքով:
Read the file
-
Կայուն զարգացումը և աղետների ռիսկի կառավարումըՍույն բրոշուրում ներկայացված է կայուն զարգացման գլոբալ նպատակների և Սենդային աղետների ռիսկի կառավարման շրջանակային ծրագրի միջև կապերը:
Read the file
-
Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակումՍույն ձեռնարկի նպատակ է բարձրացնել ազգաբնակչության գիտելիքների մակարդակը Հայաստանում առկա բնական վտանգների, դրանց հնարավոր հետևանքների և վտանգներին դիմակայելու մշակույթի ձևավորման ուղղությամբ:
Ձեռնարկի մշակման համար հիմք է հանդիսացել 2009թ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից մշակված «Աղետներից համայնքների պաշտպանվածության բարձրացման հարցեր» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը լրամշակվել է «Խոցելիության և կարողությունների գնահատման» արդյունքում ձևավորված առաջարկությունների հիան վրա, որոնք վերաբերում են տեղական մակարդակում «Աղետների ռիսկերի նվազեցման» կրթության արդյունավետության բարձրացմանը:
Read the file
-
Աղետների ռիսկի նվազեցման կրթությունՍույն ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական հաստատությունների սաների և հիմնական դպրոցի աշակերտների՝ աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության կազմակերպման համար: Այն ներառում է ուսումնասիրելու, պատմելու, քննարկելու, համագործակցելու և իրականացնելու տարատեսակ առաջադրանքներով ԱՌՆ պարապմունքներ, ուսումնական խաղեր և շարժախաղեր: Առաջադրանքները կազմված են այնպես, որ երեխաները կարողանան հնարավորինս ինքնուրույն կատարել դրանք:
Ձեռնարկը ուղեցույց է հանդիսանում մանկավարժների համար։
Read the file
-
Գիտեմ, պատրաստ եմ, կարող եմՍույն գիրքը նախատեսված է տարրական դպրոցի աշակերտների՝ աղետների ռիսկի նվազեցման կրթությունը ապահովելու համար։ Այն կազմված է այնպես, որ երեխաները իրենց ուսումնառությունը իրականացնեն ինքնուրույն և միայն խիստ անհրաժեշտության դեպքում օգնության դիմեն մեծերին։
Read the file
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia