FAQs
-
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը համագործակցության և համակարգման բազմաշահառու հարթակ է, որը միավորում է պետական կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գիտակրթական հաստատություններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև մասնավոր հատվածին՝ աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության բարձրացման ոլորտում հարցեր բարձրացնելու, քննարկելու և լուծումներ փնտրելու համար։
Իսկ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը այդ հարթակի գործունեության ինստիտուցիոնալ և կազմակերպական կառույցն է, որը իրականացնում է ծրագրեր, տրամադրում է մասնագիտական և տեխնիկական աջակցություն, ապահովում է գործընկերների միջև համագործակցությունը և աջակցում ոլորտային քաղաքականությունների ու նախաձեռնությունների իրականացմանը։
-
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ կարող են համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, միջազգային և տեղական կազմակերպությունները, կրթական և գիտահետազոտական հաստատությունները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, համայնքները, փորձագետները, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված անհատները։ Համագործակցությունը կարող է իրականացվել ծրագրերի մշակման և իրականացման, հետազոտությունների, դասընթացների, խորհրդատվական ծառայությունների, տեխնիկական աջակցության և այլ նախաձեռնությունների շրջանակներում։
-
Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես ներկայացնել խնդրի բնույթը, ակնկալվող խորհրդատվության շրջանակը և ծավալը։ Այդ նպատակով կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ՝
- գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ arnap@arnap.am և arnaparmenia@gmail.com,
- օգտվելով կայքի «Կապ մեզ հետ» բաժնից,
- զանգահարելով նշված հեռախոսահամարներով,
- կամ հաղորդագրություն թողնելով Հիմնադրամի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին։ -
Կամավոր դառնալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել Հիմնադրամին՝ ուղարկելով իրենց տվյալներն ու հետաքրքրվածության ոլորտները էլեկտրոնային փոստով, լրացնելով հայտը պաշտոնական կայքի «Կապ մեզ հետ» բաժնի միջոցով կամ կապ հաստատելով սոցիալական ցանցերով։
Հայտը ստանալուց հետո, Հիմնադրամի աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ` հրավիրելու համար հարցազրույցի, որի ժամանակ ավելի մանրամասն կքննարկվեն կամավորական ներգրավման ուղղությունները, ձեր փորձն ու հմտությունները, կամավորական աշխատանքի համար նախատեսված ժամանակը և ժամանակահատվածը, ինչպես նաև հնարավոր մասնակցության ձևաչափը և պարտականությունները։ Ինչ վերաբերվում է հարցի իրավական կողմին, ապա Հիմնադրամը կամավորներ ներգրավում է համաձայն «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի:
-
Ուսանողները կարող են անցնել ուսումնական պրակտիկա «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամում, եթե իրենց ուսումնական ծրագիրը կամ մասնագիտական ուղղությունը առնչվում է Հիմնադրամի գործունեության ուղղություններին։
Պրակտիկան կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունը, որտեղ սովորում եք, պաշտոնական գրությամբ դիմի Հիմնադրամի տնօրենին՝ ներկայացնելով պրակտիկայի նպատակը, տևողությունը և ուսանողի տվյալները։ Դիմումը քննարկվում է, և ըստ հնարավորությունների ու համապատասխանության տրվում է դրական կամ բացասական պատասխան։
-
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի ֆինանսական միջոցները գլխավորապես ձևավորվում են դրամաշնորհային ծրագրերից և ձեռնարկատիրական գործունեությունից։ Չնայած նրան, որ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից, այն չունի պետական կայուն ֆինանսավորման մեխանիզմ։ Հիմնադրամի ֆինանսական միջոցները կարող են ձևավորվել օրենքով չարգելված ցանկացած աղբյուրից, այդ թվում՝ պետական, միջազգային, բիզնես ոլորտի միջոցներից, ինչպես նաև նվիրատվություններից և այլ աղբյուրներից։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia