Թվայնացվում և ավտոմատացվում է աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման գործընթացը
Դետեմբերի 22-ին Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Կլիմայական դիմակայունություն․ երիտասարդների և համայնքների հզորացում Հայաստանում՝ հանուն կայուն ապագայի» ծրագիր շրջանակում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի (ԱՌՆԱՊ) հետ համատեղ` գործընկերներին (պետական և ոչ պետական) ներկայացրին «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) գործընթացի թվայնացման և ավտոմատացման» նախաձեռնությունը:
Նախաձեռնությանը նպատակ է հետապանդում ՏՄՌԿ գործընթացի թվայնացման և ավտոմատացման միջոցով դյուրինացնելու տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքները, և օժանդակել որոշում կայացնողներին ԱՌՆ միջոցառումներ մշակելու և իրականացնելու հարցում:
Գործընթացի համար պատասխանատու մասնագետները ներկայացրին ՏՄՌԿ գործընթացի թվայնացման և ավտոմատացման առանձնահատկությունները, նախնական պատկերացումները և ճանապարհային քարտեզը:
Գործընկերների հետ քննարկում ծավալվեց, նրանք նույնպես կիսվեցին իրենց պատկերացումներով, բարձրացրին մի շարք հարցեր/խնդիրներ, որոնք պետք է նախօրոք լուծել` մինչ թվայնացման և ավտոմատացման գործընթացը սկսելը և հանդես եկան առաջարկություններով:
Քննարկումների արդյունքում` որոշում կայացվեց ստեղծել «ՏՄՌԿ գործընթացի թվայնացման և ավտեմատացման հարցերի» թեմատիկ աշխատանքային խումբ, որը կաջակցի հիմնական փորձագետներին նախաձեռնությունը հասցնել իր տրամաբանական ավարտին:
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia