«Սովորենք, խաղանք, փորձենք» դասընթաց-վարժանքների արդյունքները
«Թվերի» լեզվով.
- Գործունեության աշխարհագրությունը` 4 խոշորացված համայնք, 35 բնակավայր
- Ընգրկված մանկապարտեզների թիվը` 42
- Իրականացված դասընթաց-վարժանքների թիվը` 42
- Տարածաշրջանին սպառանացող վտանգների մասին (ռիսկի նվազեցում, արձագանքում) հրահանգավորման մասնակիցներ` 588 աշխատակից
- Վտանգների մասին տեսաֆիլմերի դիտում և խաղ երեխաների հետ` 1364 մասնակից
- Ուսումնական վարժանքի մասնակիցները` 2406 երեխա և 706 աշխատակից
- Գործընթացում ներգրաված մասնակիցների ընդհանուր թիվ` 3112:
Ահա այսպիսին է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում իրականացված «Սովորենք, խաղանք, փորձենք» դասընթաց-վարժանքների վիճակագրությունը:
Արդյունքում ունենք.
- Մեկ քայլ ավելի պատրաստված մանկապարտեզներ:
- Երեխաներին ուսուցանելու փորձարկված խաղային մոդել:
- Տեսական և գործնական աշխատանքների հետաքրքիր համադրում:
- Քաղված դասեր, որոնք հիմք կլինեն նոր ձեռնարկումների համար:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով:
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia