FAQs
-
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի փորձագետների բազայում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կցելով ինքնակենսագրական (CV) և մասնագիտական փորձի վերաբերյալ տեղեկատվություն։
Դիմումը կարող է ուղարկվել էլեկտրոնային փոստով կամ ներկայացվել Հիմնադրամի պաշտոնական կայքի «Կապ մեզ հետ» բաժնի միջոցով։ Դիմումները ուսումնասիրվում են Հիմնադրամի կողմից, և համապատասխանության դեպքում փորձագետի հետ կնքվում է համագործակցության շրջանակային համաձայնագիր, որից հետո ընդգրկվում է փորձագետների տվյալների բազայում՝ հետագա համագործակցության հնարավորության համար։
-
Մասնավոր ընկերությունները կարող են օգտվել Հիմնադրամի ծառայություններից։ Հիմնադրամը ունի համագործակցության նշանակալի փորձ բիզնես հատվածի հետ և մշտապես զարգացնում է այդ ուղղությամբ գործընկերային կապերը։
Աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում մասնավոր կազմակերպություններին ծառայությունները տրամադրվում են՝ ելնելով նրանց կարիքներից, ձևավորելով նպատակային և գործնական լուծումներ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար։
-
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի գործունեությանը աջակցել կարելի է տարբեր ձևերով՝ կախված հնարավորություններից և համագործակցության ձևաչափից։
Աջակցությունը կարող է լինել համագործակցային ծրագրերի նախաձեռնման, մասնագիտական փորձի տրամադրման, ինչպես նաև ծրագրերի համատեղ իրականացման միջոցով։ Բացի այդ, կազմակերպությունները և անհատները կարող են աջակցել Հիմնադրամի նախաձեռնություններին որպես գործընկեր և/կամ դոնոր՝ նպաստելով աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։
-
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»-ը պետական հիմնադրամ է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից։ Միևնույն ժամանակ, այն ունի ինքնուրույնություն և իր գործառույթներն իրականացնում է անկախ՝ իր կանոնադրության և գործող օրենսդրության շրջանակում։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia