Վահան Հարությունյան
Աղետների ռիսկի կառավարման ոլորտի փորձագետ
Վահան Հարությունյանն աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ), ճգնաժամային կառավարման և կլիմայի փոփոխության և հարմարվողականության փորձագետ է` շուրջ 12 տարվա աշխատանքային փորձով և համապատասխան կրթությամբ (2008-2017թթ-ին սովորել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, ունի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության մագիստորսի գիտական աստիճան):
Մասնագիտական գործունեության առանցային ուղղություններն են` ոլորտային իրավական բնույթի փաստաթղթերի մշակումը, համայնքային մակարդակում աղետների և կլիմայական ռիսկերի գնահատումների իրականացումը, աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում (համայքների և կազմակերպությունների համար), ուսումնական վարժանքների պլանավորումը և իրականացումը, ուսումնական նյութերի մշակումն և դասընթացների իրականացումը և ԱՌԿ ոլորտային հարցերով խորհրդատվության տրամադրումը:
Այս համատեքստում պրն. Հարությունյանը լրամշակել է համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևաչափը, հանդիսացել է «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանության լրամշակման համահեղինակ, օժանադակել և օժանդակում է «Աղետների ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության» մասին ՀՀ օրենքի կիրարկման ենթաօրենսդրական շրջանակի ձևավորմանը:
Պրն. Հարությունյանը աշխատանքային խմբի կազմում մասնակցել է ՀՀ 35 խոշորացված համայնքի աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման աշխատանքներին` իրականացնելով տվյալների ճշգրտում և վերլուծություն, ինչպես նաև վտանգների, կարողությունների և խոցելիության սխեմատիկ պատկերների մշակման աշխատանքներ: Նա վերջին տարիներին մշակել է 12 համայնքի աղետների ռիսկի կառավարման պլան:
Կարողությունների զարգացման համատեքստում պրն. Հարությունյանը աշխատել շուրջ 150 ուսումնական հաստատությունների, փրկարար ծառայության, ՀՀ առողջապահության պահպանման առաջնային օղակի, համայնքապետարանների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ:
2021/2022 ուսումնական տարում դասավանդել է Հայաստանի ագրարային համալսարանում, իսկ 2024/2025 ուսումնական տարում ՀՀ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:
Մասնագիտական գործունեության ընթացում անցել է մի շարք վերապատրաստումներ` դիմակայուն քաղաքներ, էկոլոգիական արտակարգ իրավիճակների արագ գնահատում, երկրատեղեկատվական համակարգեր և հեռավար զոնդավորում, անօթաչու թռչող սարքերի կիրառությունը աղետների ռիսկի կառավարման համար, ճգնաժամային հաղորդակցություն, վերարտադրողական առողջության հիմնախնդիրները արտակարգ իրավիճակներում, առաջին օգնություն, հետաղետային կարիքների գնահատում, հետաղետային վերականգնում, աղետներից կորուստների բազայի հավաքագրում, գնահատում, վերլուծություն և այլ թեմաներով:
Պրն. Հարությունյանը նաև կամավորական գործունեություն է ծավալել Հայկական կարմիր խաչի ընկերությունում, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամում, Գերմանական Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակում և «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում: