Վորլդ Վիժն Հայաստան

Հեռախոսահամար
Address

Ռոմանոս Մելիքյան փող․, 1 Երևան 0065, Հայաստան

Վորլդ Վիժնը երեխայակենտրոն քրիստոնեական կազմակերպություն է, որը գործում է աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ աջակցելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։

Վորլդ Վիժնը Հայաստանում սկսել է իր գործունեությունը 1988 թվականին ավերիչ

երկրաշարժից տուժածներին շտապ օգնություն տրամադրելու համար։ Ներկայումս կազմակերպությունը  տարածքային գրասենյակներ ունի ռազմավարական 3 մարզերում՝ Գեղարքունիք, Սյունիք և Տավուշ, իսկ գործընկերների միջոցով ծրագրեր է իրականացնում նաև այլ մարզերում:

ՎՎՀ-ի ծրագրերը, որոնք նպաստում են քաղաքականության մշակման և համակարգային փոփոխություններին, դրական ազդեցություն են ունեցել շուրջ 500,000 երեխայի կյանքի վրա ամբողջ Հայաստանում։

Կազմակերպության նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների ու պատանիների օրրան:

 Գործունեության շրջանակը՝

 ՎՎՀ-ն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ երեք ռազմավարական նպատակների շրջանակում.

  • Անվտանգ, արդար և հզորացնող միջավայր Հայաստանի աղջիկների և տղաների համար, հատկապես՝ առավել խոցելիների։
  • Դիմակայուն և ցնցումներին արձագանքող համայնքներ՝ ներառական և որակյալ ծառայություններով։
  • Երեխաների բարեկեցության կայուն լուծումներ՝ ռազմավարական համագործակցության միջոցով։

 ՎՎՀ-ն իր գործունեությունը ծավալում է երեք մակարդակում․

Երեխայի և ընտանիքի մակարդակում ՎՎՀ-ն խթանում է՝

  • Երեխաների փոխհարաբերությունների բարելավումը իրենց հասակակիցների, ծնողների/խնամակալների և հոգևոր առաջնորդների հետ,
  • Երեխաների և նրանց ընտանիքների դիմակայունության բարձրացումը,
  • Աղետներից դիմակայման գործընթացների բարելավումը,
  • Ընտանիքների կարողությունների բարձրացումը՝ երեխաների հիմնական կարիքները բավարարելու համար,
  • Ամենախոցելի երեխաների և նրանց ընտանիքների հոգեբանական և սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավումը,
  • Ֆիզիկական և հոգեբանական պատժի կիրառման նվազեցումը,
  • Տղաների և աղջիկների հզորացումը։

Համայնքի մակարդակում ՎՎՀ-ն խթանում է՝

  • Երեխաների պաշտպանության համայնքային կառույցների և մեխանիզմների ուժեղացումը,
  • Համայնքների ընդհանուր դիմակայունության բարձրացումը,
  • Համայնքներում ներառական և գենդերազգայուն միջավայրերի հզորացումը,
  • Որակյալ և ներառական հանրային ծառայությունների հասանելիությունը առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար։

Ազգային մակարդակում ՎՎՀ-ն խթանում է՝

  • Ընդհանուր հաշվետվողականությունը և գործընկերությունը,
  • Երեխայի բարեկեցության խնդիրների կայուն լուծումները,
  • Համագործակցության ցանցերի և կոալիցիաների միջոցով քաղաքականության վրա ազդեցությունը։

Վորլդ Վիժն Հայաստանի կարևորագույն ուղղություններից է նաև աղետների ռիսկի կառավարումը (ԱՌԿ) և արտակարգ իրավիճակների արձագանքը։ Վորլդ Վիժն Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է ԱՌԿ ծրագրեր՝ ուղղված համայնքների դիմակայունության բարձրացմանը, վաղ նախազգուշացման համակարգերի զարգացմանը, համայնքային աղետների ռիսկի կառավարման պլանների բարելավմանը և բնակչության իրազեկվածության բարձրացմանը՝ հատկապես սահմանամերձ և բարձր ռիսկային համայնքներում։