«Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ԱԼՏԵՐ) ծրագիր

«Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ԱԼՏԵՐ) ծրագիր

«Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրն իրականացվել է՝ նպատակ ունենալով զարգացնել հանրային-մասնավոր գործընկերությունը ջրածածկումից և աղտոտումից բխող ռիսկերի նվազեցման ուղղությամբ, որոնք կարող են առաջանալ ջրամբարների կամ պոչամբարների պատվարի վնասման դեպքում։

Ծրագրի շրջանակում Եվրոպական միության փորձը, տեխնոլոգիաները և մասնագիտական հմտությունները փոխանցվել են Հայաստանին՝ նպաստելով աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանը։

Ծրագրի իրականացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համայնքների, պետական մարմինների, ոչ պետական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցության ձևավորմանը։

ALTER ծրագիրը տևել է 24 ամիս (2018-2020թթ.) և համաֆինանսավորվել է Եվրոպական միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրինության կողմից։

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի երեք պիլոտային տարածքներում․

  • Ախթալա համայնք՝ «Նահատակ» պոչամբարի պատվարի վնասման սցենարով,
  • Սիսիան համայնք՝ Որոտանի հիդրոկասկադի ջրամբարների պատվարի վնասման սցենարով,
  • Կապան համայնք՝ Գեղիի ջրամբարի պատվարի վնասման սցենարով։

Ծրագիրն իրականացվել է հինգ կազմակերպությունների համատեղ ջանքերով․

  • Աթենքի ազգային օբսերվատորիա – Գեոդինամիկայի ինստիտուտ (գլխավոր գործընկեր),
  • Կիպրոսի եվրոպական համալսարան – Ռիսկերի և գիտական որոշումների կայացման կենտրոն,
  • Բուլղարիայի գիտությունների ակադեմիա – Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոն,
  • Հայաստանի ամերիկյան համալսարան – Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն,
  • Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամ։

Ծրագրի հիմնական աշխատանքային ուղղություններն ու արդյունքները

Իրազեկվածության բարձրացում և տեղեկատվության տարածում

Ծրագրի շրջանակում իրականացվել են իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության տարածման լայնածավալ միջոցառումներ, որոնք համակարգվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից։ Գործողությունները ուղղված են եղել ծրագրի արդյունքների հանրայնացմանը և շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմանը։

Արդյունքում՝

  • մշակվել է ծրագրի հաղորդակցության պլանը,
  • ստեղծվել են ծրագրի կայքը, լոգոն և բրենդային նյութերը,
  • պատրաստվել և տարածվել են տեղեկատվական նյութեր, մամուլի հաղորդագրություններ, հոդվածներ և սոցիալական մեդիայի բովանդակություն,
  • կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ և ամառային դպրոց՝ սկսնակ մասնագետների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատակիցների համար,
  • պատրաստվել է բազմալեզու վերջնական հաշվետվություն՝ ներառելով ծրագրի ձեռքբերումներն ու քաղված դասերը։

Դիմակայունության լավագույն փորձի ուսումնասիրություն և հարմարեցում

Կիպրոսի եվրոպական համալսարանի փորձագետները սեյսմիկ ռիսկի համատեքստում ուսումնասիրել և վերլուծել են պիլոտային տարածքներում գտնվող ջրամբարների և պոչամբարների պատվարների հետ կապված միջազգային լավագույն փորձը։

Այս ուղղությամբ՝

  • մշակվել է լավագույն փորձի հավաքագրման և վերլուծության հարցաթերթիկ,
  • պատրաստվել է լավագույն փորձի հարմարեցման և կիրառման մեթոդաբանություն,
  • համակարգվել և ներկայացվել են միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրություններ։

Համայնքների դիմակայունության բարձրացում

ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվել են դասընթացներ, սեմինարներ և համայնքային մակարդակում դաշտային վարժանքներ՝ ուղղված համայնքների և մասնավոր հատվածի միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացմանը։

Արդյունքում՝

  • ստորագրվել են հանրային-մասնավոր գործընկերության վերաբերյալ համագործակցության հուշագրեր,
  • մշակվել է համայնքների դիմակայության բարձրացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ (այդ թվում՝ ԱՌԿ պլաններ),
  • իրականացվել են վերապատրաստման դասընթացներ գործընկեր երեք համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ,
  • յուրաքանչյուր համայնքում իրականացվել է մեկական դաշտային վարժանք (ընդամենը՝ 3 վարժանք)՝ նախապես մշակված սցենարների հիման վրա,
  • ընդլայնվել է Սիսիան համայնքի ազդարարման համակարգի հասանելիությունը,
  • Գեղիի ջրամբարի պատվարի վրա տեղադրվել են սեյսմիկ տվիչներ, իսկ դիտակետը հագեցվել է տվյալների գրանցման սարքավորումներով (համակարգիչ)` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական օժանդակությամբ։

Ծրագրի իրականացման ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամին ակտիվ աջակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Փրկարար ծառայության գլխավորությամբ։

Ռիսկերի կառավարման մեթոդների և գործիքների զարգացում

Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվել են ռիսկերի կառավարման և պատրաստվածության համար անհրաժեշտ մեթոդների, գործիքների և հմտությունների փոխանցման աշխատանքներ։

Մշակված լուծումները հարմարեցվել են Հայաստանի առանձնահատկություններին և տեղական կարիքներին։

Ծրագրի շրջանակում՝

  • ներդրվել են սենսորային լուծումներ պատվարի կայունության վերահսկման և վաղ նախազգուշացման համակարգերի ինտեգրման համար,
  • մշակվել է Web GIS համակարգ՝ որոշումների կայացմանն աջակցելու նպատակով,
  • ընտրվել և կարգավորվել է ջրհեղեղի զարգացման կանխատեսման ծրագրային ապահովում,
  • ստեղծվել են վեբ գործիքներ՝ տարահանման գործընթացների և հետաղետային մատակարարման կազմակերպման աջակցության համար։

Ծրագրի մասին ավելի շատ տեղեկատվութոյւն կարող եք ստանալ ծրագրային կաքէջից` ԱԼՏԵՐ ԾՐԱԳԻՐ