Զարգացման խանգարումներ և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցությունը

Սիրանշ Անտոնյանի և Լիլիթ Թովմասյանի կողմից համահեղինակած այս ձեռնարկը հայ իրականության մեջ եզակիներից է, որը անդրադառնում է այսօր զարգացման խանգարումներ և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող պրակտիկ մասնագետների ուշադրության կենտրոնում գտնվող, առավել քննարկվող սկզբունքների և մոտեցումների շրջանակին: Ձեռնարկում քննարկվող բոլոր մոտեցումները հիմնված են մասնագիտական բազմամյա պրակիտիկայի վրա` միաժամանակ ունենալով գիտական-տեսական հիմնավորում: