Գենդերը և աղետների ռիսկի նվազեցումը

Այս տեղեկատվական գրքույկի նպատակն է բարձրացնել աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում գենդերային հարցերի վերաբերյալ կանանց և տղամարդկանց տեղեկացվածությունը: Գրքույկը հասցեագրվում է տարբեր շահառուներին, ներառյալ` ազգային, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքականություն մշակողներին, քաղաքացիական, հասարակական կազմակերպություններին, գենդերային հարցերով զբաղվող ակտիվիստներին, ինչպես նաև գենդերի և աղետների ռիսկերի նվազեցման հիմնաhարցերով հետաքրքրված կանանց և տղամարդկանց: