Դիմակայելու նպատակով

Ձեռնարկն աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղեցույց է զարգացման և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների համար, ովքեր աշխատում են այն մարդկանց հետ, ում կյանքն ու իրավունքները վտանգի են ենթարկվում աղետների և կլիմայի փոփոխության հետևանքով:

Ուղեցույցը ներառում է անհրաժեշտ ներածական տեղեկատվություն, արդյունավետ փորձի սկզբունքներ, տարբեր ոլորտներում իրականացվող գործողությունների վերաբերյալ ցուցումներ, դեպքերի ուսումնասիրություններ, ինչպես նաև օգտակար գործիքների և ռեսուրսների հղումներ՝ աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության նպատակով համալիր և իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցում կիրառելու համար: