Երեխաների համար առանցքային հանձնառություններ մարդասիրական գործողություններում

Սույն ձեռնարկը հասարակական ճգնաժամերի արդյունքում տուժած երեխաների իրավունքների պաշտպանության շրջանակային գլոբալ ռազմավարություն է, որը նախաձեռնել և իրականացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` կազմակերպության գործընկերների հետ միասին: Դրա հիմքում մարդասիրական գործողությունների համաշխարհային նորմերն ու չափանիշներն են։

Այն իր մեջ ներառում է հստակ ծրագրային հանձնառություններ երեխաների սնուցման, առողջապահական, ջրամատակարարման, սանիտարական պայմանների և հիգիենայի ապահովման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, կրթության և երեխաների պաշտպանության խնդիրների վերաբերյալ։